Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Բրիտանիայի թագավոր
Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Բրիտանիայի թագավոր

Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Բրիտանիայի թագավոր։

Այս մասին հանրությանը հայտնել են Սուրբ Ջեյմսի պալատի պատշգամբից։

«Աստված, պահպանիր թագավորին»,- լսվեց պալատի պատշգամբից։ Մինչ այդ Սենթ Ջեյմսի պալատում կայացել է Թագավորական գահի ժառանգորդի խորհրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել Չարլզին ընտրել Միացյալ Թագավորության միապետ։

Նոր թագավորի հայտարարությունից հետո Սուրբ Ջեյմսի պալատի բակում հնչել է բրիտանական օրհներգը, որից հետո թնդանոթներ են արձակվել՝ նշելու նոր միապետի ընտրությունը։