Չակ Շումեր. Դոն Լեմոնի ձերբակալությունը միայն մեկ լրագրողի մասին չէ, սա ուղերձ է մյուսներին, եթե համարձակվում եք քննադատել այս վարչակազմին, զգույշ եղեք, սա ոստիկանական պետություն է
Չակ Շումեր. Դոն Լեմոնի ձերբակալությունը միայն մեկ լրագրողի մասին չէ, սա ուղերձ է մյուսներին, եթե համարձակվում եք քննադատել այս վարչակազմին, զգույշ եղեք, սա ոստիկանական պետություն է

ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերն ԱՄՆ-ին անվանել է «ոստիկանական պետություն» լրագրողի ձերբակալության կապակցությամբ։

Ամերիկացի սենատորի խոսքով՝ վարչակազմի վարքագիծը չի տարբերվում պատմության ընթացքում եղած ոստիկանական պետություններից և ավտորիտար ռեժիմներից, քանի որ լրագրողը ձերբակալվել է պարզապես իր աշխատանքը կատարելիս։

«Եկեք հստակ ասենք. այս ձերբակալությունը չի վերաբերում միայն մեկ լրագրողին և մեկ դեպքին։ Սա ուղերձ է բոլոր լրագրողներին՝ որտեղ էլ լինեն. եթե համարձակվեք քննադատել այս վարչակազմը, զգույշ եղեք։ Սա ժողովրդավարություն չէ։ Սա ոստիկանական պետություն է և մաքուր ավտորիտար զայրույթ։ Ժողովրդավարությունը կխեղդվի, եթե կառավարությունը ճնշի մեր քաղաքացիական ազատությունները։ Դոն Լեմոնը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ նրա դեմ առաջադրված անհիմն մեղադրանքները՝ հանվեն», – հայտարարել է Չակ Շումերը։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնը ձերբակալվել է Մինեսոտայի նահանգում այն բանից հետո, երբ մտել է եկեղեցի և նկարահանել ներգաղթի դեմ ցուցարարների բողոքը, ովքեր խափանել էին պատարագը։