Չեմ ընդունի մեղադրանքներ այն մարդկանցից, ովքեր ահաբեկչություններ էին կազմակերպում սեփական երկրում. Բեսելիա
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիայի հայտարարությամբ, օրենսդրական մարմինը ոչ մի անձնական որոշում չի ընդունել այն անձանց նկատմամբ, ում լիկվիդացրել էին Գաբիել Սալոսի փողոցում իրականացրած հատուկ գործողության ժամանակ:
Ինչպես լրագրողներին ասել է Բեսելիան, ուժայինները գործել են մտածված և զգուշությամբ, որպեսզի չտուժեին խաղաղ բնակիչները և հատուկ գործողությունը ավարտվեր հաջողությամբ:
«Հատուկ գործողությունը պետք է գնահատենք օբյեկտիվօրեն: Մեր ուժերը պետք է ուղղված լինեն մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Ցավոք հատուկ գործողության ժամանակ լսվել են քննադատիչ հայտարարություններ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկին»,-նշել է Բեսելիան:
Էկա Բեսելիան արձագանքել է նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին և նշել, որ չի ընդունի մեղադրանքներ այն մարդկանցից, ովքեր ահաբեկչություններ էին կազմակերպում սեփական երկրում:
Հեղինակ -
Edgar Barsegyan