Ցդոյի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոմեքենաների առանձին տեսակների երթևեկությունը
Ցդոյի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոմեքենաների առանձին տեսակների երթևեկությունը

Ցդոյի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոմեքենաների առանձին տեսակների երթևեկությունը։

Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգայնորեն կարևոր ավտոճանապարհի 129-րդ կմ-ում գտնվող Ցդոյի թունելում ասֆալտբետոնապատման աշխատանքներ են ընթանում, ուստի 2022 թվականի նոյեմբերի 8-ին ժամը 15.00-22.00-ն երթևեկությունը կարգելվի կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների համար, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- նշված է տեղեկատվության մեջ։