CBS News - Վլադիմիր Զելենսկին կարող է մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում
Օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այս մասին գրում է «CBS News»-ը։
Մեդիան, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, որ հանդիպման մանրամասները դեռ վերջնականապես որոշված չեն և կա հնարավորություն, որ Վլադիմիր Զելենսկին ինչ-որ ձևաչափով մասնակցի հանդիպմանը։
Նշենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը Ալյասկայում կկայանա օգոստոսի 15-ին։