Ցավոք մեր ընդդիմախոսներն ու հակառակված կողմը չունեն իրական օրակարգ, նրանց հիմնական խնդիրը երկրում ապակայունացումն է, մշտական խառնաշփոթությունը և քաոսը,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է ՝ «Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, Կախա Կալաձեին առաջադրելու ժամանակ:
Կառավարության ղեկավարի խոսքով ՝ «Վրացական երազանքի» ձեռագիրը՝ խաղաղության, կայունության ու զարգացման ձեռագիրն է:
«Ցավոք, մեր ընդդիմախոսներն ու հակառակված կողմը, իրական օրակարգ չունեն: Նրանց հիմնական խնդիրն է ապակայունացնել մեր երկիրը, անընդհատ անկարգություններ և քաոս: Մեր, «Վրացական երազանք» կուսակցության ձեռագիրը՝ խաղաղության, կայունության, զարգացման ձեռագիրն է: Դրա վառ օրինակը մեր թիմի կարկառուն առաջատար Կախա Կալաձեի կողմից մայրաքաղաքում իրականացված լայնածավալ աշխատանքն է», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: