Ցավոք, Լիտվայի կառավարությունում նվազում է կանանց թիվը. Դալյա Գրիբաուսկայտե
Լիտվայի նախագահը Դավոսում մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կին առաջնորդների մասին անցկացված քննարկմանը:
Դալյա Գրիբաուսկայտեի հայարարությամբ, Լիտվայի կառավարությունում նվազում է կանանց քանակը, որը իր համար ցավալի փաստ է:
«Մենք ստանում ենք բազմաթիվ հարցեր և սա արդեն վերածվում է քննադատության: Իհարկե, սա ինձ համար շատ ցավալի թեմա է: Տեսնում ենք, որ կանանց առաջնորդի դերում լինելը զգալիորեն նվազել է 2018 թվականի ընթացքում: Նույն ցուցանիշն է նաև ամբողջ աշխարհում: Այս տեսանկյունից Լիտվան տարածաշրջանում ունի ամենավատ ցուցանիշը, քանի որ իշխանությունում կանայք չկան»,- հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: