Ցավոք, Դավիթ Աղմաշենեբելի չունենք. Նուկրի Քանթարիա
Խորհրդարանական մեծամասնության անդամ Նուկրի Քանթարիան հայտարարում է, որ վաղը նախատեսված մեծամասնության նիստին, խոսելու են բոլոր խնդիրների մասին:
Նրա խոսքով, պետք է լուծվեն բոլոր հարցերը, որոնք խանգարում են գործընթացների արդյունքի վրա ուղղվելուն:
«Այս տրամադրվածությամբ ենք գնում: Պետք է լուծվեն բոլոր հարցերը, որոնք խանգաարում են գործընթացների արդյունքի վրա ուղղվելուն: Ամեն բան պետք է արվի այնպես, ինչպես ցանկանում է ընտրողը»,- հայտարարել է պատգամավորը:
Հարցին – մեծամասնության նիստը լինելու է, թե՞ ոչ Ռուիս-Ուրբնիսիի նման ժողով, Քանթարիան պատասխանում է. «Վաղը հայտնի դառնա, ով է հավատարիմ և ով է ավելի շատ սիրում հայրենիքը: Ո՞վ կլինի Դավիթ Աղմաշենեբելին: «Ցավոք, Դավիթ Աղմաշենեբելի չունենք»,- նշել է Քանթարիան: