Ցավալի է, որ Վրաստանի իշխանությունները Նիկա Մելիայի ձերբակալության որոշմամբ, փոխզիջում գտնելու փոխարեն, նախընտրել են քաղաքական ճգնաժամի խորացում. Եվրոպայի ժողովրդական կուսակցություն
Ցավալի է, որ Վրաստանի իշխանությունները Նիկա Մելիայի ձերբակալության որոշմամբ, փոխզիջում գտնելու փոխարեն, նախընտրել են քաղաքական ճգնաժամի խորացում, – այս մասին ասվում է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» հայտարարության մեջ, որն հրապարակվել է կուսակցության «Թվիթերի» էջում:
Հայտարարության համաձայն, Վրաստանը կարող էր տարածաշրջանում առաջատար երկիր լինել, բայց վերադառնում է քաղաքական հակառակորդների հետապնդմանը, ընտրովի արդարությանը և գործիքային արդարադատությանը:
«Արտահերթ ընտրությունները և իշխանության և ընդդիմության միջև երկխոսության վերսկսումը, պետք է դիտվեն որպես ելք ստեղծված իրավիճակից», – ասված է հայտարարության մեջ: