Ցանկանում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում, ընտրական բարեփոխումներ, սակայն փոխզիջման տեսքով քննարկում ենք պլեբիսցիտը. Գիգա Բոկերիա
Ցանկանում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում, ընտրական բարեփոխումներ, սակայն փոխզիջման տեսքով քննարկում ենք պլեբիսցիտը,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ, Գիգա Բոկերիան:
Մեկնաբանելով Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, նա ասաց, որ լավ կլինի, եթե Իվանիշվիլին պլեբիսցիտ նշանակի:
«Մեր դիրքորոշումը մնում էր և մնում է նույնը. Մենք ուզում ենք արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում և ընտրական փոփոխությունների փաթեթ, բայց որպես փոխզիջում մենք կդիտարկենք պլեբիսցիտը, որտեղ վրաց ժողովրդին հարց կտրվի. Ցանկանում եք թե ոչ նոր ընտրություններ: Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, ապա այժմ գլխավորն այն է, որ Իվանիշվիլին որոշում կայացնի ի հեճուկս Սահակաշվիլիի, որ նա համաձայնվի պլեբիսցիտի անցկացմանը, ազատ արձակի քաղբանտարկյալներին, ապա ընդունի պարտությունը պլեբիսցիտում և հետո ընդունի պարտությունը ընտրություններում: Թող այդ ամենը անի ի հեճուկս Սաակաշվիլիի, ես միայն ուրախ կլինեմ: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ նրանք կեղծելու են պլեբիսցիտը, բայց չեն կարողանա կեղծել ընտրությունները, այստեղ զրոյական տրամաբանություն կա:
Քննարկման տարբեր գործիչներ կարող են տարբեր կարծիքներ ունենալ այն մասին, թե ինչն է արժեքավոր և ինչը ոչ: Սաակաշվիլին իրավունք ունի նման տեսակետ ունենալ: Ես ուզում եմ, որ մեր երկիրն օգտվի այս իրավիճակից, երբ Սաակաշվիլին ինչ-որ բանի դեմ է արտահայտվել, և Իվանիշվիլին այս անգամ ավանդաբար ճիշտ քայլ կատարեց», – հայտարարել է Բոկերիան:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ պլեբիսցիտին ընդդիմությունը չպետք է համաձայնվի: