Ցանկանում են խստորեն դատապարտել բոլոր այն գործողությունները, որոնք կապված են այսպես կոչված ընտրությունների և բորդերիզացիայի հետ. Լինաս Լինկևիչուս
Ցանկանում են խստորեն դատապարտել բոլոր այն գործողությունները, որոնք կապված են այսպես կոչված ընտրությունների և բորդերիզացիայի հետ,- այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը, Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ես ցանկանում եմ խստորեն դատապարտել այն գործողությունները, որոնք կապված են այսպես կոչված ընտրությունների և բորդերիզացիայի հետ: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել: Ռուսական ագրեսիան դատապարտելուն զուգահեռ, մենք ակտիվորեն աջակցում ենք բոլոր գործողություններին, որոնք Վրաստանը իրականացնում է եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Մենք միշտ ասում ենք, որ Վրաստանն այս ուղղությամբ առաջատարն է: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, կարող եմ ասել, որ Վրաստանը հանդես է գալիս որպես դաշինքի անդամ, ուղարկում է իր զորքերը, կիսում է ռիսկերը, ինչը հետագայում շատ ուժեղ փաստարկ կլինի»,- նշել է Լինկևիչուսը:
Լիտվայի արտգործնախարարի հայտարարությամբ, Վիլնյուսը միշտ ակնկալում է, որ երկրի ներսում կլինի ուժեղ ժողովրդավարություն: