Ցանկանում եմ, մեծացնել համախոհների թիվը, որպեսզի ստեղծենք առավել հզոր քաղաքական ներգրավման կենտրոն. Գիորգի Վաշաձե
Ցանկանում եմ, մեծացնել համախոհների թիվը, որպեսզի ստեղծենք առավել հզոր քաղաքական ներգրավման կենտրոն. Գիորգի Վաշաձե

Այսօր կա երկու մեծ կենտրոն՝ «Վրացական երազանք» և «Ազգային շարժում», սա է այս երկրի խնդիրը: Այժմ մեզ անհրաժեշտ է երրորդ ուժեղ կենտրոնը, որպեսզի երկիրը սկսի նորմալ զարգացում, ես ամեն ինչ կանեմ դրա համար,- այս մասին լրագրողներին ասել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Վաշաձեն մեկնաբանեց նոր միության մասին սեփական նախաձեռնության կապակցությամբ:

«Այո, «Ազգային շարժման» հետ մեր ճանապարհները բաժանվեցին, մենք «Ռազմավարություն Աղմաշենեբելին» հիմնեցինք ընտրություններից երեք ամիս առաջ և աջակցության առումով բավականին լավ արդյունք ստացանք: Կարծում եմ, հիմա ժամանակն է ձեռնարկել հետագա քայլերը, որ երկիրը անընդհատ չբախվի նման կոլափսների: Ցանկանում եմ, մեծացնել համախոհների թիվը, որպեսզի ստեղծենք առավել հզոր քաղաքական ներգրավման կենտրոն: Համակիրների առնվազն 30%-ի ռեսուրս ունենք, որն անհրաժեշտ է երկու կողմերին հանդարտեցնելու և նոր կառավարության ձևավորելու համար»,- հայտարարել է Վաշաձեն: