Ցանկանում եմ հավաստիացնել Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամներին, որ առավելագույնս գործի են դրվել բոլոր հնարավոր ձևաչափերը. Դավիթ Զալկալիանի
Ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել պարոն Վաժայի ընտանիքին և նրանց հավաստիացնել, որ գործի են դրված բոլոր հնարավոր ձևաչափերն ու հաղորդակցման ալիքները, որպեսզի նրան անհապաղ ազատ արձակեն: Չեն մնացել բարձրաստիճան պաշտոնյաներ Եվրամիությունում և նրա սահմաններից դուրս, այդ թվում ՄԱԿ-ի ուղղությամբ, ում հետ չեմ ունեցել զրույց այս հարցի շուրջ,- այս հայտարարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին արել է Գերմանիայում, արձագանքելով Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամների կողմից իր հասցեին ուղղված նամակին: Նախարարի մեկնաբանությունը ներկայացնում է՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարի խոսքով նա բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնում է այդ հարցը, նույնիսկ Գերմանիայի դաշնային հանրապետությունում ունեցած հանդիպումների ընթացքում: Այս թեման բարձրացվելու է գալիք երկու շաբաթվա ընթացքում ծրագրված բոլոր հանդիպումների ժամանակ:
«Մի քանի րոպե առաջ ավարտել եմ հանդիպումը Գերմանիայի բունդեստագի նախագահի հետ, որի ընթացքում քննարկել ենք Վաժա Գափրինդաշվիլիի հարցը, վաղը հանդիպելու եմ իմ գործընկերոջ հետ և այնտեղ նույնպես բարձրացնելու եմ այս հարցը»,-հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, այս ուղղությամբ ակտիվ աշխատում են նաև արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունները:
Նախարարի խոսքով, անհրաժեշտ է այս հարցը, որը բացի քաղաքական բաղկացուցիչներից, ունի ծանր մարդասիրական ենթատեքստ, միջազգային հանրության կողմից գնահատվի պատշաճ կերպով: Նախարարը նշում է, որ իր կարգադրությամբ այսօր, Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամներին հանդիպել է փոխնախարար, Լաշա Դարսալիան, քանզի անհրաժեշտ է, որ ընտանիքը գիտենա, որ պետությունը օգտագործում է բոլոր լծակները նրանց ընտանիքի անդամին ազատելու համար: