Ցանկանում եմ ասել, որ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն չգիտեմ թե երբ. Յան Կելի
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին «ֆեյսբուք» տեսակոնֆերանսի ժամանակ, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հեռանկարների հետ կապված հարցին պատասխանել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Պենսի խոսքերով ՝ «Մենք աջակցում ենք Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը և կանգնած ենք նրանց կողքին, քանի դեռ չի ավարտվի այդ գործընթացը»:
Բացի այդ, ինչպես նշել է դեսպանը 20 տարում Վրաստանը դարձել է անկախ և երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:
«Ես ապրել եմ Խորհրդային Միությունում և այն ժամանակ չէի պատկերացնում, որ կարող է գա ժամանակ, երբ կքանդվի Բեռլինի պատը: 1976 թվականին, երբ առաջին անգամ ժամանել եմ այստեղ, եթե որևէ մեկը հարցներ թե որքան ժամանակ է պետք Վրաստանի անկախանալու համար, ապա այդ հարցին կնայեի կասկածանքով: Բայց տեսեք, որ անցել է 20 տարի և Վրաստանը դարձել է անկախ պետություն»,-հայտարարել է Յան Կելին:
Նրա խոսքերով Վրաստանը պետք է շարունակի զարգացումը:
«Ցանկանում եմ ասել, որ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն չգիտեմ թե երբ: Գտնում եմ, որ Վրաստանը պետք է շարունակի զարգացումը: Ես կկրկնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Պենսի խոսքերը ՝ «Մենք աջակցում ենք Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը և կանգնած ենք նրանց կողքին, քանի դեռ չի ավարտվի այդ գործընթացը»»,-նշել է Կելին:
Հեղինակ -
Edgar Barsegyan