Ցանկանո՞ւմ ենք, որ երկու հակառակվող դաշինքի ռազմակայանները լինեն այս փոքր Վրաստանում, կա որևէ փաստարկ, թե ինչպես ենք դուրս բերում ռուսական ռազմակայանը և ինչպես ենք ներս բերում ամերիկյանը. Նինո Բուրջանաձե
Ցանկանո՞ւմ ենք, որ երկու հակառակվող դաշինքի ռազմակայանները լինեն այս փոքր Վրաստանում, կա որևէ փաստարկ, թե ինչպես ենք դուրս բերում ռուսական ռազմակայանը և ինչպես ենք ներս բերում ամերիկյանը,- այսպես է պատասխանել «Միասնական Վրաստանի»-ի առաջնորդ Նինո Բուրջանաձեն լրագրողի հարցին, թե ինչու նա չմիացավ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությանը, որը տարածվել էր Մայք Պոմպեոյի այցի կապակցությամբ:
Ըստ Բուրջանաձեի, երբ ամերիկյան կողմը չի խոսում Վրաստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման մասին, ճիշտ չէ այդ հարցը բարձրացնել:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Բուրջանաձեն, իրեն լրացուցիչ փաստարկներ են պետք, թե ինչպես դուրս բերել ռուսական ռազմակայանները Վրաստանի բռնազավթված տարածքներից:
«Ես տեղեկացված էի այս հայտարարության մասին: Անցած գիշեր մենք քննարկում էինք, և ես իմ դիրքորոշումը հայտնեցի երեկ: Այն փաստը, որ առանձին հայտարարություն չի ստորագրվի առանձին կուսակցության կողմից, չի նշանակում ընդդիմության միասնության խախտում, մանավանդ որ այն փոքր-ինչ տարբերվում է ընտրությունների թեմայից: Հիմնականում ես, այսպես ասած, կիսում եմ այս նամակը, սակայն այն մասում, որտեղ խոսվում է Վրաստանում ամերիկյան ենթակառուցվածքների տեղակայման մասին, ես գալիս եմ պետքարտուղարության եզրակացության մեջ ասված դիրքորոշումից, որ ամերիկյան կողմը դեռ չի մտածում այդ մասին և այդ հարցը չի քննարկվել: Երբ այս հարցը նույնիսկ քննարկման սկզբնական փուլում չէ, կարծում եմ, որ այս թեմայի շուրջ հարցը բարձրացնելը ճիշտ չէ: Բացի այդ, ինձ պետք են իմ գործընկերների և ընկերների փաստարկները, թե ինչպես են նրանք դիտարկում Վրաստանում ռուսական ռազմակայանների թեման: Ինչ ենք մենք անում, ցանկանո՞ւմ ենք, որ երկու հակառակվող դաշինքի ռազմակայանները լինեն այս փոքր Վրաստանում, կա որևէ փաստարկ, թե ինչպես ենք դուրս բերում ռուսական ռազմակայանը և ինչպես ենք ներս բերում ամերիկյանը: Սա ամբողջությամբ պետք է քննարկել: Մենք խոսում ենք ռուսական ռազմակայանների մասին, որոնք գտնվում են Աբխազիայում և Սամաչաբլոյում», – հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
Հիշեցնենք, ընդդիմադիր կուսակցությունները հայտարարություն են տարածել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի կապակցությամբ, որին չմիացավ Նինո Բուրջանաձեի «Միասնական Վրաստան» կուսակցությունը: Հայտարարությունը ստորագրող կողմերը նշում են, որ ԱՄՆ-Վրաստան երկկողմ համագործակցությունը պետք է տեղափոխվի նոր փուլ և Վրաստանում պետք է տեղակայվի ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներ: