Ցանկացած հայտարարություն այն մասին, որ Միխեիլ Սաակաշվիլիի մասին հոգ են տանում, կեղծավորություն է. Բեքա Բասիլայա
Նրանց ցանկացած հայտարարություն, թե իրենք հոգ են տանում են Միխեիլ Սաակաշվիլիի մասին, կեղծավորություն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան, Բեքա Բասիլայան։
«Արդարադատության նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռատի Բրեգաձեն ներգրավված է հանցավոր գործունեության մեջ։ Նրանք խոշտանգել են Միխեիլ Սաակաշվիլիին, տարել հոգեբանական տեռորի վայր՝ առանց նրա համաձայնության, բռնության են ենթարկել Սաակաշվիլիին, և ցանկացած հայտարարություն, թե իրենք մտածում են Միխեիլ Սաակաշվիլիի մասին, կեղծավորություն է»,- ասել է Բասիլայան։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանին՝ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին այցելելու մերժումը քաղաքական հաշվեհարդարի շարունակություն է։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանի մերժմանը, սա ևս մեկ անգամ լյուստրացիա է այն բանի, թե ինչպես են կոպտորեն խախտվում Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները և մեծ բիծ է Վրաստանի օրենքի, Արդարադատության նախարարության գործունեության մեջ։ Եթե թույլ չտաք, որ Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանը հանդիպի Ուկրաինայի քաղաքացու հետ, դա քաղաքական հաշվեհարդարի շարունակություն է»,- ասել է Բեքա Բասիլայան։