Բժշկական հաստատությունների հասցեները, որտեղ հնարավոր է անցնել կարմրուկի անվճար վակցինացում
Բժշկական հաստատությունների հասցեները, որտեղ հնարավոր է անցնել կարմրուկի անվճար վակցինացում

Կարմրուկի դեպքերի ավելացման առնչությամբ Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի, կարմրուկի վակցինացումը ցանկացած անձի համար ֆինանսավորում է պետությունը:

Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, բժշկական հաստատությունները շաբաթ-կիրակի ողջ երկրի մասշտաբով քաղաքացիներին կանցկացնեն անվճար վակցինացում:

Առողջապահության նախարարի խոսքով, եթե որևէ մեկը, հատկապես 20-40 տարեկան քաղաքացին, չունի ճշգրիտ տեղեկություն անցկացված պլանային վակցինացման մասին, պարտադիր է, որպեսզի արվի լրացուցիչ պատվաստում, քանի որ դրա կրկնակի անցկացումը առողջությանը վտանգ չի ստեղծի:

Հղումով հնարավոր է տեսնել այն բժշկական հաստատությունների ցանկը և հասցեները, որտեղ հնարավոր է անցնել կարմրուկի անվճար վակցինացում: