Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորիչ գործակալությունը հաստատել է ապօրինի բժշկական գործունեության փաստ
Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորիչ գործակալությունը, հաստատել է ապօրինի բժշկական գործունեություն իրականացնելու փաստ: Գործը վերաբերում է սոցիալական ցանցերում տարածված, բժշկական ծառայություններ մատուցելու դեպքերին, այսպես կոչված Մաուգլիի մեթոդով:
Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորիչ գործակալության տեղեկությամբ, ստուգման արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական անձը, որն այս մեթոդով բուժում էր պացիենտներին, այդ թվում անչափահասներին, Առողջապահության նախարարության միասնական սերտիֆիկացման տվյալների շտեմարանի համաձայն, չունի մատուցվող բժշկական ծառայությունների անկախ բժշկական պրակտիկայի պետական սերտիֆիկատ, բժշկական որևէ մասնագիտության մեջ, այդ թվում մանկաբուժության, նեոնատոլոգիայի, ֆիզիկական բժշկության, վերականգնման և առողջարանային ոլորտներում:
«Վերոնշայով խախտվել են, ինչպես «Բժշկական գործունեության մասին», այնպես էլ «Առողջապահության մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջները: Վարչական իրավախախտումների օրենսգրքին համապատասխան, ֆիզիկական անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայացվել է դատարան:
Դատարանի որոշմամբ ֆիզիկական անձը տուգանվել է 1000 լարիով: Այստեղ մենք կցանկանայինք նշել, որ մանկաբուժական և բիոէթիկայի ասոցիացիաների տրամադրած տեղեկատվության հիման վրա, բուժման այս մեթոդը բուժիչ պրակտիկա չունի: Բացի այդ, ծառայությունը մատուցվում է ոչ սերտիֆիկացված ֆիզիկական անձի կողմից: Բացի այդ, չի կազմվում ոչ մի բժշկական փաստաթուղթ, որը չի որոշում հիվանդության նոզոլոգիայի գոյությունը և մատուցվող բժշկական օգնության ծավալը:
Հաշվի առնելով վերը նշված բոլորը, կարգավորիչ գործակալությունը զրկված է անձի կողմից մատուցվող ծառայության կլինիկական գնահատում իրականացնելու հնարավորությունից: Քանի որ չկա բժշկական կամ առողջապահական նպատակներով ծառայության օգտագործման ապացույցների վրա հիմնված բժշկական ապացույց, գործակալությունը հասարակությանը և հատկապես ծնողներին հորդորում է զգուշություն ցուցաբերել երեխաների հետ նման միջամտություններ օգտագործելիս», – նշված է գործակալության տեղեկատվության մեջ: