Բժշկական անձնակազմի և 65 տարեկանից բարձր անձանց «Փայզերով» պատվաստումների համար գրանցումը կվերսկսվի այսօր, ժամը 18:00-ից
Այսօր, ժամը 18:00-ից, բժշկական անձնակազմը և 65-ից բարձր անձինք կկարողանան հերթագրել «Փայզերով» պատվաստումների համար,- այս մասին ասված է Վրաստանի առողջապահության նախարարության կողմից տարածած տեղեկատվության մեջ:
Ըստ նրանց, բժշկական անձնակազմի և 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումը «Փայզերով» հնարավոր կլինի իրականացնել ապրիլի 15-ից վեց բժշկական հաստատություններում:
– Թբիլիսի. Բոկերիայի անվան ռեֆերալ հիվանդանոց, Կովկասյան բժշկական կենտրոն, Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց և «Ամտել» կլինիկա
– Բաթումի. Բաթումիի հանրապետական հիվանդանոց
– Քութայիսի. Ցխակաձեի անվան Արևմտյան Վրաստանի միջամտական բժշկության ազգային կենտրոն
Պատվաստումների համար գրանցումը հասանելի կլինի ինչպես առցանց, այնպես էլ բժշկական հաստատություններում, որոնք մասնակցում են կորոնավիրուսի պատվաստումներին:
Պատվաստումները դեռ հասանելի կլինեն գրանցման պորտալում ՝ https://booking.moh.gov.ge/
Գրանցման հրահանգները ներկայացված են հղումով ՝ https://fb.watch/4c2mI8hKtj/
«Կովիդ 19»-ի դեմ պատվաստումների մասին տեղեկատվության համար գործում է թեժ գիծ – 15 22, ներառյալ հանգստյան օրերը, ժամը 09:00-ից 23:00-ն:
Պատվաստումը նվազեցնում է վարակի, հիվանդացության և մահացության ռիսկը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, առողջապահական գերատեսչությունները և որակյալ բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել «կովիդ 19»-ի դեմ:
«Կովիդ 19»-ի պատվաստումը անհատական իրավունք է և համընդհանուր պատասխանատվություն: Պատվաստումը կամավոր է», – ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ: