Բժիշկներից գոհ եմ, Սաակաշվիլիին ամեն ինչ արվում է, բայց ծանր վիճակում է, կարծում եմ՝ միջավայր փոխելը, տեղափոխելը դրական ազդեցություն կունենար. Գիուլի Ալասանիա
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով, նա գոհ է Վիվամեդ կլինիկայի բժիշկներից։
Ալասանիայի խոսքով, Սաակաշվիլիի համար կլինիկայում ամեն ինչ լավ է ընթանում, սակայն նա մինչ այժմ չի կարողանում սնունդ ընդունել, իրավիճակը չի փոխվել։
Գիուլի Ալասանիան ասում է, որ միջավայրի փոփոխությունը դրական ազդեցություն կունենա Միխեիլ Սաակաշվիլիի վրա։
«Ինձ համար կարևոր է իմանալ, որ ես շատ գոհ եմ բժիշկներից։ Այն ամենը, ինչ արվում է, արվում է շատ լավ։ Պարզապես մարդն ունի ծանր վիճակ, չափից դուրս շատ ախտորոշումներ ու շատ հետազոտություններ են անհրաժեշտ։ Այն, ինչ ես տեսա, սա է։ Դա չի փոխում հիմնական պատճառը, որ մարդը չի կարող ուտել, չի կարող սնունդ ստանալ։ Բավական է մի կտոր ընդունի, այն րոպեին հետ կընկնի։ Մենք ունենք նման իրավիճակ։ Կարծում եմ՝ հոգեբանական է: Դա կարող է լինել կամ չլինել: Կարծում եմ՝ փոխելով միջավայրը և հետ քաշվելը դրական ազդեցություն կունենան», – նախքան կլինիկա մտնելը լրագրողներին ասել է Գիուլի Ալասանիան։