Ղուդուշաուրիի հիվանդանոցի վարչության ղեկավար Նիկոլոզ Քարցիվաձեի հայտարարությամբ, Դոդո Գուգեշաշվիլիի վիճակը կայուն ծանր է:
Ինչպես հայտարարում է բժիշկը, Գուգեշաշվիլին վնասված է ստացել կրծքավանդակի ձախ մասում:
«Հիվանդա վնասվածք է ստացել հրազենից, նա այս պահին շոկի մեջ է և ունի շնչառության անբավարարվածություն: Նրան վիրահատել են և այս պահին դուրս են բերում վիրահատարանից: Նրա վիճակը կարող ենք գնահատել որպես կայուն ծանր: Այս պահին հավելյալ լրատվություն չեմ կարող տալ»,-ասել է Քարցիվաձեն:
Այսօր առավոտյյան Դոդո Գուգեշաշվիլիի և իր որդու Գրիգոլ Գուգեշաշվիլիի վրա հարձակվել են իրենց իսկ բնակարանում: Գրիգոլը մահացել է տեղում, իսկ Դոդո Գուգեշաշվիլիին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները և ընթանում են ակտիվ հետաքննչական միջոցառումներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan