Բուսաբանական այգու Նարիղալայի կողմում գտնվող տոմսարկղը ժամանակավորապես փակ է
Բուսաբանական այգու Նարիղալայի կողմում գտնվող տոմսարկղը ժամանակավորապես փակ է

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Վրաստանի Ազգային բուսաբանական այգու Նարիկալայի կողմում գտնվող տոմսարկղը ժամանակավորապես փակ է։

Նրանց տվյալներով՝ բուսաբանական այգում առատ տեղումները ակտիվացրել են քարաթափություն , , իսկ Նարիկալայի տոմսարկղի մոտ ժայռաթափություն կա:

«Վտանգավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հարցն ուսումնասիրվում է, համապատասխան աշխատանքներ են տարվում։ Անվտանգության նկատառումներից ելնելով Նարիկալայի կողմում գտնվող տոմսարկղը ժամանակավորապես փակ է։ Բուսաբանական այգի այցելուները կկարողանան մուտք գործել Բոտանիկիրի փողոցի կենտրոնական մուտքից, ինչպես նաև Միրզա Շաֆի փողոցի տոմսարկղից։

Բուսաբանական այգին բաց է ամեն օր, բոլոր տոներին և հանգստյան օրերին, առավոտյան 09:00-ից մինչև 19:30-ը: Այգու տոմսարկղերի ժամերը փոխվում են սեզոնային, իսկ աշխատանքային ժամերի մասին տեղեկատվությունը այգու տնօրինությունը հրապարակում է պաշտոնական էջում»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։