Բուլղարիան Եվրոմիության նախագահ է դառնում կազմակերպության համար կրիտիկական ժամանակ. Ժան Կլոդ Յունկեր
Բուլղարիան Եվրոմիության նախագահ է դառնում կազմակերպության համար կրիտիկական ժամանակ. Ժան Կլոդ Յունկեր

Բուլղարիան Եվրոմիության նախագահ է դառնում կազմակերպության համար կրիտիկական ժամանակ: Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Բուլղարիայից, այս հայտարարությունը Սոֆիայում կայացած ընդունելության ժամանակ արել է Եվրոհանձնաժողովի նախագահը:

Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է նաև, որ շատ է սիրում Բուլղարիան և այս երկրի մշակույթը:

Նրա խոսքերով, լինելով Լուքսեմբուրգի ֆինանսների նախարար հենց ինքն է ստորագրել համաձայնագիրը, որի շնորհիվ Բուլղարիան ստացավ Եվրոմիությանը անդամագրվելու հնարավորություն:

«Հավատում եմ, որ բուլղարացիների տեղը հենց եվրոգոտում է: Եվրոհանձնաժողովը կանգնած է Բուլղարիայի կողքին: ՈՒժը միասնության մեջ է»,-նշել է Յունկերը:

Նշենք, որ Բուլղարիան Եվրոմիության նախագահող երկիր է դարձել առաջին անգամ: Այդ կապակցությամբ Սոֆիայում են գտնվում եվրոպական լիդերները, այդ թվում եվրոհանձնաժողովի նախագահը, Եվրոմիության խորհրդի նախագահը և Եվրոխորհրդարանի նախագահը: