Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն. Ժան-Կլոդ Յունկեր
Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն. Ժան-Կլոդ Յունկեր

Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն է,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Բրյուելում «Արևելյան գործընկերության» 10-րդ հոբելյանին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:

«Ցանկանում եմ, դիմել և շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին, որ Վրաստանում բացվել է Եվրոպական դպրոց: Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը:

Բրյուսելում ընթանում է «Արևելյան գործընկերության» 10-րդ հոբելյանին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցում է «Արևելյան գործընկերության» ապագային նվիրված պանելին և ներգրավվելու է քննարկումների ձևաչափին: