Բուլղարիան Ռուսաստանին կոչ է անում, կարմիր բանակի մուտքը երկիր չանվանել «ազատագրում»
Բուլղարիան Ռուսաստանին կոչ է անում, կարմիր բանակի մուտքը երկիր չանվանել «ազատագրում»:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է Սոֆիայում Ռուսաստանի դեսպանությանը և կոչ արել, որ 1944 թվականին Խորհրդային ուժերի մուտքը Բուլղարիա չհիշատակի որպես «վիճելի պատմական տերմին՝ «ազատագրում»»:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության կայքէջում: Նման արձագանքի պատճառ է դարձել Սոֆիայում սեպտեմբերի 9-ին նախատեսված ցուցահանդեսը, որը կոչվում է «75 տարի՝ Արևելյան Եվրոպան նացիզմից ազատագրելուց հետո»:
«Մենք չենք դրժում նացիզմի ոչնչացման գործում Խորհրդային միության ներդրումը, սակայն պետք չէ աչք փակել այն փաստի վրա, որ խորհրդային զորքի «հովանավորությունը» Կենտրոնական և Արևելյան Եվոպայի ժողովուրդներին բերեց կեսդարյա հալածանքներ, քաղաքացիական ենթագիտակցության ճնշում, տնտեսական զարգացման դեֆորմացում և եվրոպական երկրները կտրեց զարգացման դինամիկայից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի դեսպանությունը տարածել է պատասխան հայտարարություն, որտեղ ասվում է, որ նրանք «ապշած են» Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության կոչից: