Բուենոս Այրեսում մահացել է ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղարը
Բուենոս Այրեսում մահացել է ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղարը

Բասկետբոլի միջազգային դաշնության (FIBA) գլխավոր քարտուղար, շվեյցարացի Պատրիկ Բաումանը, 52 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում,-այս լուրը տարածվել է դաշնության պաշտոնական կայք էջում:

Մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Բաումանը Բուենոս Այրեսում ներկա էր երիտասարդական օլիմպիական խաղերին:

Պատրիկ Բաումանը FIBA-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից, իսկ 2007 թվականից նա միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ էր: