Դիմակայություն ՖԻԲԱ-ի չեմպիոնների լիգայի հանդիպմանը (տեսանյութ)
Դիմակայություն ՖԻԲԱ-ի չեմպիոնների լիգայի հանդիպմանը (տեսանյութ)

Երկրպագուների միջև սկսված կռվի պատճառով, կես ժամով դադարեցվել է բասկետբոլի չեմպիոնների լիգայի հանդիպումը՝ «Սպիրու Շարլերուայի» և Թել Ավիվի «Հապոելի» միջև: Խառնաշփոթությունը սկսվել է այն բանից հետո, ինչ հանդիպման ընթացքում «Հապոելի» բասկետբոլիստը բախվել է բելգիացի երկրպագուին: Երկրպագուն բրթել է նրան: Դա առաջացրել է Թել Ավիվի երկրպագուների զայրույթը, որը վերջնական արդյունքում վեր է ածվել ծեծկռտուքի: Հանդիպման կազմակերպիչները ստիպված են եղել կանչել ոստիկանություն:

Իրավապահները օգտագործել են նաև արցունքաբեր գազ, կռվին մասնակիցներին հանդարտացնելու համար: Արդյունքում տուժել է պահակախմբի մեկ անդամ և մոտ 10 երկրպագու: Իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու:

Կարգապահությունը վերականգնելուց հետո, հանդիպումը շարունակվել է: Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի հանդիպումը 73-59 հաշվով հաղթել է «Սպիրիու Շարլերուան»: