Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող արդյունաբերական համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել, մի քանի չվերթներ չեղարկվել են
Բուենոս Այրեսի մերձակայքում գտնվող արդյունաբերական համալիրում տեղի է ունեցել մի քանի հզոր պայթյուն, որի հետևանքով, առնվազն, 15 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ տարածաշրջանի հիվանդանոցները կոորդինացված ռեժիմով աշխատում են և պատրաստ են ընդունել տուժածներին։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են հրշեջ և փրկարարական խմբեր։ Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ։
Պայթյուններից և դրան հաջորդած հրդեհից առաջացած ծխի պատճառով մի քանի ավիաչվերթներ չեղարկվել են։