Բուդապեշտում ընթանում է Վիկտոր Օրբանի և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդի հանդիպումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելի հետ։
Հանդիպումը տեղի է ունենում Բուդապեշտում Օրբանի պաշտոնական նստավայրում։
Օրբանն ավելի վաղ գերմանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը ծրագրվել է Վայդելի նախաձեռնությամբ։ Վիկտոր Օրբանի և Ալիս Վայդելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ։