Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդիմադիր թեկնածուն

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում առաջատարն է, ընդդիմության թեկնածու Գերգեյ Կարաչոնը: Նա հաղթում է իշխանամետ թեկնածու Իսցվան Տարլոսին:

Հաշվված է ձայների 74,4 տոկոսը: Տվյալների համաձայն, Կարաչոնը ստացել է բնակչության ձայների 50,1 տոկոսը, իսկ նրա մրցակցին աջակցել է  44,8 տոկոսը:

Բուդապեշտին զուգահեռ, միավորված ընդդիմադիր ուժերը Հունգարիայի 23 քաղաքում անցկացվող  մունիցիպալ  ընտրություններին հաղթանակ են տարել 10 քաղաքում: 2014 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաղթել էր ընդամենը երեք քաղաքում: