Բուդապեշտ 2020 | Վրաստանի ջրագնդակի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության շրջանակներում իր առաջին հանդիպումը անց է կացնելու Ֆրանսիայի հավաքականի հետ
Վաղը Բուդապեշտում մեկնարկում է ջրագնդակի թվով 34-րդ Եվրոպայի առաջնությունը տղամարդկանց միջև: Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում է անընդմեջ չորրորդ անգամ:
Մեր ջրագնդակի հավաքականի նորամուտը Եվրոպայի առաջնությանը տեղի է ունեցել 2014 թվականին հենց Բուդապեշտում, որտեղ մեր թիմը զբաղեցրել է վերջին 12-րդ տեղը: 2016 թվականին եզրափակիչ փուլին մասնակցող թիմերի քանակը ավելացավ մինչև 16 և մեր հավաքականը զբաղեցրեց 14-րդ տեղը: Նույն մրցաշարի ընթացքում մեր թիմը ձեռք բերեց իր առաջին հաղթանակը, հաղթելով Թուրքիային 12:11 հաշվով: Մինչ այդ Նիդերլանդների հետ հանդիպումը ավարտվել էր ոչ ոքի և Վրաստանի հավաքականը պարտվել է տուգանային հարվածների արդյունքում:
2018 թվականին Բարսելոնայում կայացած առաջնությանը, Վրաստանի հավաքականին հաջողվել է հաղթել երկու հանդիպումներում և զբաղեցրել 13-րդ տեղը: Ընդհանուր առմամբ Վրաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնություններում անց է կացրել 19 հանդիպում, որոնցից երեքում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի և պարտվել 15 անգամ: Խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը՝ 134: 233:
2020 թվականի առաջնության ուղեգիրը Ռևազ Չոմախիձեի ղեկավարած թիմը ստացել է Թբիլիսիում տեղի ունեցած ընտրական փուլում, որտեղ հաղթել է Շվեյցարիային և Գերմանիային:
Այս պահին Հունգարիայի հավաքականը ամենատիտղոսակիրն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Նրանք 12 անգամ զբաղեցրել են առաջին տեղը: 20-րդ դարում առաջատարներն էին նախկին Հարավսլավիայի երկրները: Վերջին չորսը առաջնություններում նրանք ոչ մեկին չեն զիջում առաջին տեղը: 2008 թվականին հաղթող դարձավ Մոնտենեգրոն, իսկ 2010 թվականին Խորվաթիան:
2020 թվականի առաջնությունում կլինի չորս խումբ, որտեղ կտեղավորվեն 16 թիմեր: A խումբ – Խորվաթիա, Մոնտենեգրո, Գերմանիա, Սլովակիա, B խումբ – Սերբիա, Ռումինիա, Ռուսաստան, Նիդեռլանդներ, C խումբ – Հունգարիա, Իսպանիա, Մալթա, Թուրքիա, D խումբ – Իտալիա, Հունաստան, Ֆրանսիա, Վրաստան:
Խմբում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը անմիջապես կդուրս գան 1/4-րդ եզրափակիչ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղան 1/8-րդ եզրափակիչում: Այս պահին պարտվողները կկիսեն 9-12-րդ տեղերը: Խմբի աուտսայդերները կխաղան 13-16-րդ տեղերի համար:
Ջրագնդակի Եվրոպայի առաջնությունը անց է կացվելու 2017 թվականին կառուցած «Դունայ արենայում», որտեղ տեղավորվում է 12,500 հանդիսատես: Վրաստանը իր առաջին հանդիպումը կանցկացնի Ֆրանսիայի դեմ, հունվարի 14-ին, ժամը 19:00-ին:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը. Վրաստանի առաջին ալիքը ի աջակցություն վրացական ջրագնդակի: