Բուչա են ժամանել Լեհաստանի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

15:14, 02.08.2022

Բուչա են ժամանել Լեհաստանի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող ղեկավար Զբիգնև Ռաուն, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։

«Արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն այցելել են Բուչա՝ աներևակայելի դաժանության վայր։ Ուկրաինայում ռուսական զորքերի կատարած ռազմական հանցագործությունները չեն մոռացվի։ Հանցագործները պատասխանատվության կենթարկվեն»,- նշված է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության «Թվիթեր»-ի էջում։

Այցի շրջանակներում Զբիգնև Ռաուն Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Ուկրաինայի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։

Նմանատիպ