Բրյուսելում միաձայն նշվել է, որ Վրաստանը տարածաշրջանում ԵՄ-ի գլխավոր ռազմավարական գործընկերն է
Բրյուսելում, Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի նիստին միաձայն նշվել է, որ Վրաստանը մեր տարածաշրջանում Եվրամիության գլխավոր ռազմավարական գործընկերն է և որ Վրաստանը արել է շատ դրական քայլեր ինտեգրման ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին:
Վարչապետը նշել է, որ նիստին, որն անցկացվում է տարին մեկ անգամ, քննարկել են գործողությունների պլանի իրագործման արդյունքները, Ասոցացման պայմանագրով և խորը և համընդգրկուն առևտրի տարածքի մասին պայմանագրով հաշվի առնված բարեփոխումները, ինչպես նաև տնտեսական համագործակցության ուղղությամբ արված և իրականացվելիք քայլերը և տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից առկա վիճակը: