Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ
Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ

Բրյուսելում այսօր տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որը միասին են բացելու Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին քննարկելու են հակամարտության կարգավորման և հաշտեցման հարցերը:

Ինչպես Քեթևան Ցիխելաշվիլին ասել է առաջին ալիքին, մինչ հանձնաժողովի նիստի սկիզբը նա հանդիպելու է գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ռոուզ Գոտեմոլերի հետ:

«ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը նվիրվում է հակամարտության հարցերին: Մեր գործընկերների հետաքրքրությունը մեծ է այն կոնտեքստում, որ Ռուսաստանի ագրեսիայից և օգոստոսյան պատերազմից անցել է 10 տարի: Մեծ հետաքրքրվածություն կա նաև Վրաստանի կառավարության նոր խաղարարար նախաձեռնությունների նկատմամբ»,-հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին իր հիմնական ուղերձը լինելու է այն, որ մեկ անգամ ևս ցույց տրվի գործընկերներին, թե ինչքանով կարևոր է այսօր ներդրումներ իրականացնել խաղաղությունում: