Բռնազավթված տարածքներում ապրող դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն առանց քննության և նրանց ուսումը կֆինանսավորի պետությունը
Վրաստանի կառավարության որոշմամբ, բռնազավթված տարածքներում ապրող դիմորդները նրանց կողմից ընտրված բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն առանց միասնական ազգային քննությունների և նրանց ուսումը կֆինանսավորի պետությունը:
Ըստ կրթության նախարարության, Վրաստանի բռնազավթված տարածքներում բնակվող անձինք, ովքեր չեն կարողացել գրանցվել քննությունների համար, կամ չնայած գրանցմանը չեն հավաքի ընդունվելու համար անհրաժեշտ միավորներ, հնարավորություն կունենան նախարարի հրամանով ընդունվել իրենց կողմից ընտրված բարձրագույն ուսումնական հաստատություն և ստանալ 100 տոկոսանոց գրանտ:
Միասնական ազգային քննությունները մեկնարկել են այսօր: Ամբողջ Վրաստանում բացված 24 քննչական կենտրոնում դիմորդներն այսօր հանձնում են վրացերենի և գրականության քննությունը:
Քննչական կենտրոններում գրանցումը սկսվել է ժամը 08։00֊ին, իսկ քննությունները ժամը 9֊ին։ Գրանցման ժամանակ պաշտպանված էր սոցիալական հեռավարությունը, ինչպես նաև մինչ քննչական կենտրոն մտնելը, դիմորդները ենթարկվել են ջերմասքրինինգի։