Բռնազավթված գծի մոտ իրավիճակը բնակչության համար բարդ է, ցանկանում եմ ասել նրանց, դուք միայնակ չեք, Եվրամիությունը խաղաղության, կայունության և անվտանգության հավատարիմ է. Շառլ Միշել
Բռնազավթված գծի մոտ իրավիճակը բնակչության համար բարդ է, ցանկանում եմ ասել նրանց, դուք միայնակ չեք, Եվրամիությունը խաղաղության, կայունության և անվտանգության հավատարիմ է. Շառլ Միշել

Իրավիճակը կոմպլեքսային է և բարդ տեղական բնակչության համար, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է նրանց ասել, որ դուք միայնակ չեք, Եվրամիությունը հավատարիմ է խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, – այս մասին հայտարարել է այցով Վրաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով այցելել է բռնազավթված գծի սահմանամերձ Խուրվալեթի գյուղ:

Նրա խոսքով ՝ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Ինձ համար շատ կարևոր էր, սեփական աչքերով տեսնել իրավիճակը տեղում: Այդ պատճառով ես այստեղ եմ: Դուք գիտեք, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Եվրամիության դիտորդական առաքելության դերը նույնպես շատ կարևոր է` հնարավորինս կայունություն պահպանելու, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները խրախուսելու համար: Մենք գիտենք, որ իրավիճակը բարդ է տեղի բնակչության համար: Այդ պատճառով ինձ համար կարևոր է տեղացիներին ասել. Դուք միայնակ չեք: Եվրամիությունը հավատարիմ է խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»:

Միևնույն ժամանակ, Միշելի խոսքով, շատ կարևոր է ամրապնդել կապերը Վրաստանի և Եվրոպայի միջև:

«Ես այսօր առավոտյան հնարավորություն ունեցա հանդիպելու նախագահի ու վարչապետի հետ: Օրվա կեսից հետո ես կունենամ այլ քաղաքական հանդիպումներ, քաղաքական խաղացողների հետ: Մեզ համար շատ կարևոր է ամրապնդել կապերը Վրաստանի և Եվրոպայի միջև: Միևնույն ժամանակ, կարևոր է իրականացնել բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ոչ թե Եվրոպայի, այլ Վրաստանի ժողովրդի համար `օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար: Կարևոր է նաև հավակնոտ տնտեսական ծրագրերի մշակումը: «Կովիդ 19»-ը մեծ մարտահրավեր է Վրաստանում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Մենք աշխատելու ենք, որպեսզի կարողանանք մշակել վերականգնման ռազմավարություն, որը կարևոր է ժողովրդի համար: Իմ այսօրվա այցը հնարավորություն է, արտահայտելու կայունության և անվտանգության հանդեպ եվրոպական աջակցությունը», – հայտարարել է Շառլ Միշելը: