Բռնազավթված գծի հարակից Դիցի գյուղի բնակչությունը ճանապարհի լրիվ վերանորոգման պահանջով անց է կացնում բողոքի ցույց
Բռնազավթված գծին սահմանակից Դիցի գյուղի բնակիչները կազմակերպել են բողոքի ցույց: Տեղացիները պահանջում են վերականգնել ճանապարհը:
Ցուցարարները դադարեցրել են գյուղի ճանապարհի վերականգնման աշխատանքները և թույլ չեն տվել տեխնիկային շարունակել աշխատանքները, քանի որ, ըստ նրանց, ճանապարհին միայն փոսեր են լցվում:
«Մենք պահանջում ենք, որ ճանապարհն աբողջությամբ կարգավորվի: Միայն փոսերը լցնելը չի օգնի: Կողքի գյուղերում վերանոիրոգվել է, մենք ինչ ենք արել: Նրանք դա անում են ընտրություններից առաջ և կարծում են, որ մենք լռելու ենք: Մենք թույլ չենք տա, որ տեխնիկան շարունակի աշխատանքը: Մեզ խոստացել են, որ մենք կունենանք բոլորովին նոր ճանապարհ և պարզվում է, որ մեզ խաբել են», – ասել է ցուցարարներից մեկը:
Միևնույն ժամանակ, Գորիի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Տարիել Մաիսուրաձեն հանդիպել է բնակչության հետ և ցուցարարներին բացատրել, որ հաջորդ տարի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել, և այս տարի ճանապարհային վարչությունը կլցնի փոսերը:
«Նոր տարվանից քաղաքապետարանը միջնորդելու է ճանապարհների վարչությանը, և նախագիծ է պատրաստվելու: Ես չգիտեմ, թե ով է այս մարդկանց խոստացել, որ այս տարի ամբողջական վերականգնում տեղի կունենա: Այս տարի նախատեսվում է լրացնել միայն փոսերը: Ինչ վերաբերում է որակին, ապա տեսչական ծառայությունը դա կստուգի», – բնակչությանը ասել է Գորիի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների բաժնի ղեկավար, Տարիել Մաիսուրաձեն: