Ռուս բռնազավթիչների կողմից բռնազավթված գոտու մոտ ձերբակալված, Դիրբիի Սուրբ Գիորգիի տաճարի հոգևոր առաջնորդ, հայր Իոանեն ազատված է:
Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, հոգևորականին վրաց իրավապահներին են փոխանցել Էրգնեթիի պահակակետում:
Ռուս զինվորականները, բռնազավթված գոտու մոտ Դիրբիի եկեղեցու հոգևորական՝ հայր Իոանեին ձերբակալել էին այսօր:
Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, միջադեպի կապակցությամբ գործի է դրվել թեժ գիծ և այդ մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը:
Ռուս բռնազավթիչները բռնազավթված գոտու մոտ, այսօր ձերբակալել են նաև Խուրվալեթի բնակիչ՝ Թեմո Խուխաշվիլիին: Նա դեռ բանտարկության մեջ է: