Բռնազավթված Ցխինվալում բնակչությանը պաշտպանելու համար նախատեսված է երեք ապաստանի շինարարություն: Այս մասին հայտարարել են բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները:
Ինչպես հայտարարել է բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված արտակարգ իրավիճակների նախարար՝ Ազմատ Չոչիևը, ապաստանի շինարարությունը կարժենա երեքից հինգ միլիոն ռուբլի:
Նրա խոսքով, այսօր Ցխինվալիի բնակչությանը պաշտպանելու համար գոյություն ունի 12 ապաստան, բայց դրանցից ոչ մեկը պատշաճ կերպով սարքավորված չէ:
Ազմատ Չոչիևը կոչ է արել այսպես կոչված գերատեսչություններին, որտեղ գործում են բունկերներ, բարեկարգել դրանք, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ հնարավոր լինի տեղավորել բնակչությանը: