Բռնազավթված Ցխինվալին հետաձգում է որդուս դիակի վերադարձը, որովհետև նրա մարմինը խոշտանգված է
Բոլոր գերատեսչություններն աշխատում են, որպեսզի որքան հնարավոր է շուտ փոխանցվի մեզ դիակը,- այս մասին հայտարարել է բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլու հայրը՝ Գիորգի Տատունաշվիլին, լրագրողներին:
Ինչպես նշել է Գիորգի Տատունաշվիլին, իր որդու դիակի տեղափոխումը հետաձգվում է, քանի որ նա խոշտանգումների է ենթարկված և չեն ուզում դա բարձրաձայնել:
«Բոլոր գերատեսչություններն աշխատում են, որպեսզի որքան հնարավոր է շուտ փոխանցվի մեզ դիակը: Նրանց հետ բանակցություններն անչափ բարդ են: Իմ որդու դիակի տեղափոխումը հետաձգվում է, քանի որ նա խոշտանգումների է ենթարկված և չեն ուզում դա բարձրաձայնել, որպեսզի բոլորը չիմանան, որ որդուս տանջամահ են արել»,- հայտարարել է Գիորգի Տատունաշվիլին:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում: Վրաստանի ևս երկու քաղաքացու, փետրվարի 22-ին, անօրեն ձերբակալել են բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները:
Բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները հրաժարվել են փոխանցել դիակը, քանի որ նրանց խոսքով, պատրաստվում են փորձաքննության:
Արչիլ Տատունաշվիլու ընտանիքի անդամները և մտերիմները դիակի անհապաղ փոխանցման պահանջով երեկ անցկացրել էին բողոքի ցույց և փակել ավտոմայրուղին: