Բռնազավթված Աբխազիայում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, փոքրահասակ դստեր հետ միասին, երեխան վերադարձվել է մորը
Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված սահմանը հատելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, 1983 թվականին ծնված Բեգլար Ծիլոսանիին, անչափահաս երեխայի հետ միասին:
Աբխազիայի բռնազավթիչ ռեժիմի այսպես կոչված անվտանգության ծառայության լրատվությամբ, ձերբակալությունը տեղի է ունեցել Նոր Աֆոնում: Նրանց փոխանցմամբ, տղամարդը անչափահասի, 2015 թվականին ծնված դստեր հետ, այսպես կոչված սահմանը հատել է Գալիի շրջանի Սաբերիո գյուղի մոտ:
«Աղջկա տարիքը և Ժնևյան բանակցությունների ձևաչափը նախատեսելով, երեխային Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների ներկայությամբ, Էնգուրիի կամրջին փոխանցել են մորը, իսկ տղամարդուն տեղափոխել Գալիի մեկուսարան»,-հայտարարում են բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված անվտանգության ծառայությունում:
Բռնազավթված ուժերի կողմից Վրաստանի քաղաքացիների, Բեգլար Ծիլոսանիի և նրա փոքրահասակ դստեր անօրեն ձերբակալության փաստը հաստատել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում:
Գերատեսչությունում հայտարարում են, որ այս պահին Բեգլար Ծիլոսանիին ազատելու համար ընթանում են ակտիվ գործողություններ:
Անչափահաս երեխայի մայրը երեխայի անհայտանալու մասին գրել էր նաև սոցիալական ցանցում: