Բռնազավթված Աբխազիայում ասում են, որ կանեն ամեն բան, որ բանկի վրա հարձակման համար որոնվող անձը չհատի այսպես կոչված սահմանը
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Լատիպովի հայտարարությամբ, ամեն ինչ արվելու է, որպեսզի Զուգդիդիում բանկի վրա իրականացրած հարձակման համար հետախուզվող անձը չկարողանա մուտք գործել Աբխազիայի տարածք: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
«Սահմանային գոտում, սահմանապահները, Ռուսաստանի հետ միասին, կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի հանցագործը չմտնի Աբխազիայի տարածք»,- ասել է Լատիպովը:
Նրա խոսքով, Էնգուրի անցակետը փակ է 19:00-ից մինչև 07:00-ն, և այս ժամանակահատվածում ոչ ոք չի կարողանա հատել այն:
Նույն հայտարարությունն է արել նաև բռնազավթված Գալիի այսպես կոչված վարչակազմի ղեկավար Կոնստանտին Փիլիան է: Նրա խոսքով, կասկածյալը չի կարողանա հատել սահմանը:
Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ զինված տղամարդը ներխուժել էր երեկ և պատանդներ վերցրել: Օրվա վերջում հարձակվողը ազատ արձակեց պատանդների մեծ մասին և երեք պատանդների հետ միասին լքեց բանկի շենքը: Ուշ գիշեր մնացած երեք պատանդները նույնպես ազատ են արձակվել: ՆԳՆ-ն հաղորդմամբ, իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները ՝ հանցագործին ձերբակալելու համար: