Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 238 մարդ, նրանցից 85-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 135 վարակակիր: Նրանցից 27-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր երկու պացիենտ:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 81: Ընդհանուր, վարակված է 5 883 մարդ, ապաքինվել է 3 678-ը: