Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 206 մարդ, նրանցից 66-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 129 վարակակիր: Նրանցից 25-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր երկու պացիենտ, 66-ամյա և 69-ամյա տղամարդիկ:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 79: Ընդհանուր, վարակված է 5 798 մարդ, ապաքինվել է 3 671-ը: