Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 65 նոր դեպք, մահացել՝ երկու վարակակիր
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 65 նոր դեպք, մահացել՝ երկու վարակակիր

Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 256 մարդ, նրանցից 65-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Բռնազավթված Աբխազիայում գործող երեք կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է կորոնավարակակիր 140 պացիենտ: 30 պացիենտի վիճակը ծանր է:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ, 1965 թվականին ծնված կին և 1941 թվականին ծնված տղամարդ:

Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 67 մարդ: Ապաքինվել է 3608 մարդ: Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 5278 դեպք է արձանագրված: