Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայում վերջին մեկ օրում թեստավորվել է 118 մարդ և նրանցից 34-ի մոտ ախտորոշվել է կորոավիրուս: Այս մասին գրում է տեղի մամուլը:

Բացի այդ, մամուլի փոխանցմամբ, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր մեկ պացիենտ:

Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 141 վարակակիր: Նրանցից 25-ի վիճակը ծանր է:

Բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսի 5 312 դեպք: Ընդհանուր, մահացել է 68 վարակակիր: