Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, մահացել է 3 վարակակիր
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, մահացել է 3 վարակակիր

Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 386 մարդ, նրանցից 116-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 117 վարակակիր: Նրանցից 28-ի վիճակը ծանր է:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր երեք պացիենտ, 1961 և 1964 թվականին ծնված տղամարդիկ և 77-ամյա կին:

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 73: Ընդհանուր, վարակված է 5 558 մարդ, ապաքինվել է 3 630-ը: