Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված ընդիմությունը հայտարարում է, որ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալությունը չունի իրավական ուժ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված ընդդիմությունը հայտարարում է, որ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալությունը որևէ իրավական ուժ չունի: Այս մասին ասված է «Ամցախարա» կուսակցության անդամների կողմից ընդունած հայտարարության մեջ:
Հանդիպմանը կուսակցության անդամները որոշում են կայացրել չճանաչել այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն ընդիմությունում ասում են, որ պատրաստ են այսպես կոչված իշխանությունների հետ կառուցողական երկխոսության համար:
Հիշեցնենք, որ այսօր բռնազավթված Աբխազիայում տեղի է ունեցել այսպես կոչված նախագահի երդմնակալությունը:
Սեպտեմբերի 8-ին, բռնազավթված Աբխազիայում տեղի է ունեցել այսպես կոչվածնախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չճանաչված հանրապետություն այսպես կոչված ԿԸՀ-ն հաղթող է հայտարարել Ռաուլ Խաջիմբային: Նրա մրցակիցը «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան էր, ով չի ճանաչել այսպես կոչված ընտրությունների արդյունքները և դրանք բողոքարկել այսպես կոչված դատարանում: