Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարը լրագրողներին՝ Ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, դա ձեր կարծիքն է
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարը սխալ է համարել դիրքորոշումը, որ ուժ չկիրառելու համաձայնությունը պետք է կատարեն միայն երկու կողմերը, Ռուսաստանը և Վրաստանը:
«Ինչ վերաբերում է համաձայնությանը, որի համաձայն կողմեր են ճանաչվել միայն Ռուսաստանը և Վրաստանը, սխալ դիրքորոշում է: Կողերը երկուսը չեն, դրան մասնակցում են՝ Ռուսաստանը, Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան: Սա շատ կարևոր է տարածաշրջանի համար: Եթե մենք զրուցում ենք կայունության և անվտանգության մասին, ապա այս գործը պետք է վերաբերի բոլոր կողմերին: Այն, որ Աբխազիան և Հարավային Օսիան չեն ներկայացնում կողմ, դա ձեր կարծիքն է: Ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, եկեք հիշենք 1992 թվականի պատերազմի մասին, ում միջև էր այդ պատերազմը»,-հայտարարել է Դաուր Վովեն:
Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի մասին առաջադրված հարցին, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի դե-ֆակտո արտաքին գործերի նախարարը այն անվանել է «միջադեպ» և չի կարող խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել:
«Գտնում եմ այսօր քննարկելու են Արչիլ Տատունաշվիլիի հարցը, որովհետև վրացական կողմը անպայման կբարձրացնի այդ հարցը: Հարավային Օսիան կպատասխանի նրանց հարցերին, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Եկեք այն անվանենք միջադեպ, քանզի ես չեմ կարող ասել նրան ենթարկել են կտտանքների թե սպանել են: Եկեք սպասեք օսական կողմի փաստարկներին, ապա դրանից հետո անենք հետևություններ»,-նշել է բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված արտգործնախարարը:
Ժնևյան բանակցությունների 43-րդ փուլը այսօր շարունակվել է աշխատանքային հանդիպումներով: երկու աշխատանքային խումբը, հումանիտար և անվտանգության թեմաներով, աշխատանքն են սկսել զուգահեռաբար: Վրացական կողմը Արչիլ Տատունաշվիլիի հարցը բարձրացնելու է բոլոր հանդիպումների ժամանակ և պահանջելու է Ռուսաստանից չխոչընդոտել հետաքննությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan