Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթում է Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը
Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթում է Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Այս պահին նրանք ձեռք են բերել առնվազն 188 տեղ: 125 տեղ ունի Լեյբորիստական կուսակցությունը: Ընդհանուր առմամբ, կանխատեսում են, որ 650 մանդատ ունեցող պալատում պահպանողականները կստանան 365 տեղ:
Խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության մեծամասնությամբ հաղթանակը նշանակում է 2020 թվականի հունվարի 31-ին Բրեքսիթի պաշտոնական, իսկ 2020 թվականի ավարտին՝ Եվրամիության լիարժեք լքում: